Մեդիա ուղևորություն դեպի Սևանի ջրհավաք ավազան «Պոնտոս ծրագրի» պիլոտային տարածք
հոկտեմբեր 03, 2022
Մեդիա ուղևորություն դեպի Սևանի ջրհավաք ավազան «ՊՈՆՏՈՍ» ծրագրի պիլոտային տարածք
«ՊՈՆՏՈՍ» ծրագրի շրջանակներում Սևանի ջրհավաք ավազանում ս.թ. սեպտեմբերի 13-ին իրականացվել է մեդիա ուղևորություն լրագրողների և լրատվամիջոցների համար:
Շրջայցի նպատակն էր լրագրողներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացնել «ՊՈՆՏՈՍ» ծրագրի ուսումնասիրության տարածքները Սևանի ավազանում և դրանց մոնիթորինգի մեթոդները՝ կիրառելով արբանյակային պատկերները։ Շրջայցի օրակարգում էին հետևյալ տարածքներն ու թեմաները՝
- Հայրիվանք - ջրային բուսականության ուսումնասիրություն
- Նորատուս - կոշտ թափոնների և կեղտաջրերի խնդրի ուսումնասիրում
- Այց դեպի անտառների հատված
- Լիճք - այց դեպի ճահիճների և ձկնաբուծարանի տեղամաս
- Այց դեպի Մարտունի գետ
Շրջայցի ժամանակ «ՊՈՆՏՈՍ» ծրագրի հայաստանյան գործընկերների հետազոտողները ներկայացրել են յուրաքանչյուր տարածքում առկա խնդիրները, այն լուծումները և աջակցությունը, որը հնարավոր է ապահովել սույն ծրագրի շրջանակներում: «ՊՈՆՏՈՍ» ծրագիրը մեծամասամբ նպաստում է Հայաստանում համապատասխան կառույցների ներկայացուցիչների կարողությունների զարգացմանը, հետազոտությունների համար մեթոդաբանության մշակմանը, ինչպես նաև առկա հրատապ խնդիրների վերհանմանը:
Ծրագրի վերջնարդյունքները ներառում են մի շարք դրական գործողություններ Հայաստանի և գործընկեր երկրների համար: Մասնավորապես`
- «ՊՈՆՏՈՍ» հարթակի ստեղծում, որը ներառում է տվյալների խորանարդ (Data Cube), WebGIS և Web հավելված: Սա հնարավորություն է ընձեռում քաղաքականություն մշակողներին, լրագրողներին, հետազոտողներին, ուսանողներին և յուրաքանչյուր հետաքրքրված քաղաքացու ստանալ արագ վերլուծություն «ՊՈՆՏՈՍ» ծրագրի պիլոտային տարածք Սևանա լճի վերաբերյալ: Հարթակը հնարավորություն է տալիս վերահսկել, գնահատել և ուսումնասիրել մասնավորապես հետևյալ խնդիրները`
- Չափումներ լճի էվտրոֆիկացիայի վերաբերյալ
- Չափումներ հարակից անտառածածկի և դրա փոփոխությունների վերաբերյալ
- Չափումներ լողացող բուսականության վերաբերյալ:
- Հարթակն ապահովում է սևծովյան ավազանի վերաբերյալ միջսահմանային բնապահպանական մոնիտորինգի համապատասխան տվյալների և տեղեկատվության մատչելիությունն ու արդիականացումը:
- Գործընկերների կողմից մշակված կրթական նյութերի և ռեսուրսների, ինչպես նաև կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների միջոցով ծրագիրը նպաստում է համախմբված և միատեսակ մեթոդոլոգիայի մշակմանն ու կիրառմանը ծրագրի բոլոր պիլոտային տարածքներում:
- Ծրագրի գործընկեր երկրներում համագործակցող թիմի ստեղծում, որն իր հերթին համախմբում և ներգրավում է տեղական մասնագետներին ու նաև ապահովում կապը գործընկեր երկրների մասնագետների միջև: Սա էականորեն նպաստում է տվյալների փոխանակմանը «ՊՈՆՏՈՍ» ծրագրի գործիքների միջոցով:
- Ծրագիրն ապահովում է իրազեկվածության բարձրացում ջրի որակի և դինամիկայի վերաբերյալ:
«ՊՈՆՏՈՍ» ծրագրի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել ծրագրի կայքէջ հետևյալ հասցեով՝ http://pontos-eu.aua.am/:
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը չորս այլ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ 2020թ. հուլիսի 1-ից մեկնարկել է «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիտորինգ Կոպերնիկուս համակարգի միջոցով» (ՊՈՆՏՈՍ) ծրագիրը: Երեսուն ամիս տևողությամբ ծրագիրն իրականացվում է ԵՀԳ Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020թթ. ծրագրի համաֆինանսավորմամբ: