Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ ԲԸՏՄ

Հովհաննես Մարտիրոսյան

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար

 

+374 15 48 48 48

hovhannes.martirosyan@ecoinspect.gov.am

 

Կենսագրական տվյալներ

Ծննդյան ամսաթիվ,  տարեթիվ, ծննդավայր

22 դեկտեմբեր, 1979թ․, ք․ Երևան

 

Կրթություն

1996-2001թթ. - ՀՀ ՆԳՆ ակադեմիա՝ իրավաբան-իրավագետի մասնագիտությամբ

Աշխատանքային գործունեություն

2001-2007թթ. - Շենգավիթի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ, քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր

2007-2011թթ. - Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ավագ օպերլիազոր

2011-2012թթ. - Քրեական հետախուզության գլխավոր վարչության անձի դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի հատուկ կարևոր գործերով ավագ օպերլիազոր

2012-2013թթ. - Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ

2013-2014թթ. - Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի առաջին բաժանմունքի պետ

2014-2015թթ. - Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ

2015-2017թթ. - Կենտրոնական բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ

2017թ. հունվար-նոյեմբեր - Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ

2017-2018թթ. - Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ

2018-2019թթ. - Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ

2019թ. հունիս - նոյեմբեր - Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետ

2019-2020թթ. - Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պետ

2020թ հունվար - օգոստոս - ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր-Նորքի բաժնի պետ

2020թ. օգոստոսի 11-ին սեփական նախաձեռնությամբ՝ գրավոր զեկուցագրի հիման վրա, այդ թվում՝ 

ՀՀ ոստիկանությունում երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, ազատվել

է ոստիկանությունում ծառայությունից

2020թ. օգոստոս - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի խորհրդական

2021թ. ապրիլ – ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար

 

Պարգևներ

2008թ. - «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշան

2013թ. - «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության 2-րդ աստիճանի» կրծքանշան

2014թ. - «Ծառայության ընթացքում աշխատանքային բարձր ցուցանիշներ ապահովելու համար» ոստիկանության պետի կողմից պատվոգիր

2015թ. - «Օրենքի պատվար» մեդալ, «Ոստիկանությունում երկարամյա ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի» մեդալներ

 

Այլ տվյալներ

2001-2020թթ․ -  ծառայել է ՀՀ ոստիկանությունում

Ոստիկանության պահեստի գնդապետ  

 

Կուսակցական պատկանելություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ

 

Ամուսնացած է, ունի որդի