keyboard_arrow_left
ԲԸՏՄ ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն այցելել է Արմավիրի մարզ
մարտ 18, 2025
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն Արմավիրի մարզ այցի շրջանակներում հանդիպել է մարզպետ Արգիշտի Մեխակյանին։
Բնապահպանական հարցերով ակտիվ քաղաքացիների հետ տեղի է ունեցել քննարկում մարզում առկա բնապահպանական խնդիրների՝ խոզանների, բուսական մնացորդների, աղբի այրումների կանխարգելման և մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ։
Տեսչական մարմնի ղեկավարը և մարզպետը պատասխանել են քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին, լսել առաջարկություններ, քննարկել ձեռնարկվող առաջիկա գործողությունները՝ բնակչության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։
Մանրամասները՝ հղումով