Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ ԲԸՏՄ

ԲԸՏՄ-ն հանդիպումներ է ունեցել Տավուշի և Լոռու մարզերի համայնքներում

հունիս 23, 2025

Մարզային այցերի շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Վ. Գալոյանը, Վ. Ամիրխանյանը, Լ. Լևոնյանը հունիսի 19-20-ը հանդիպել  են Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան և Լոռու մարզի Ալավերդի, Ստեփանավան համայնքների ղեկավարների, ավագանու անդամների և տեղի բնակիչների հետ։

Հանդիպումների ընթացքում մասնավորապես քննարկվել են ապօրինի ծառահատումների, հողագրունտի հանույթի օգտագործման և տեղափոխման, ջրօգտագործման թույլտվությունների ձեռքբերման, հողերի նշանակության և նպատակային օգտագործման, աղբավայրերի շահագործման, թափոնաջրերով գետերի աղտոտման վերաբերյալ հարցեր։

Առանձնակի կարևորվել  է համայնքային խնդիրների և կարիքների խորքային ուսումնասիրությունը, որը դիտարկվել է բնակիչների ու ՏԻՄ-երի հետ արդյունավետ համագործակցության ամրապնդման հիմնարար պայման։