Ջրային ռեսուրսների օգտագործման պահանջների ու պայմանների փոփոխություններ
հունիս 24, 2024
Վարչական իրավախախտումների վերաբերյալ
ՀՀ օրենսգրքում իրականացված լրացումներ և փոփոխություններ
2024 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի մարտի 20-ի ՀՕ-130-Ն օրենքը համաձայն որի՝ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 63.2-րդ հոդվածով պատասխանատվություն է սահմանվել ինչպես ջրօգտագործման թույլտվության պահանջները, այնպես էլ պայմանները չկատարելու համար։
- Oրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ սահմանվել է, որ առանց ջրօգտագործման թույլտվության մակերևութային ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնելն առաջացնում է տուգանքի նշանակում'
- ֆիզիկական անձի նկատմամբ' 200.000-ից 400.000 ՀՀ դրամի չափով,
- իրավաբանական անձի նկատմամբ' 500.000-ից 800.000 ՀՀ դրամի չափով:
- Միաժամանակ Oրենսգրքի 2-րդ հոդվածը լրացվել է նոր մասերով այն է՝
1.1 Լուծարված հորատանցքերը վերաբացելը կամ առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնելը կամ առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման նպատակով հորատանցք հորատելը կամ առանց ջրօգտագործման թույլտվության կոնսերվացված հորատանցքերը վերաբացելը, եթե դա էական վնաս չի պատճառել (պատճառված նյութական վնասը չի գերազանցում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը) առաջացնում է տուգանքի նշանակում'
- ֆիզիկական անձի նկատմամբ 1000.000-1.500.000 ՀՀ դրամի չափով,
- իրավաբանական անձի նկատմամբ' 2000.000-3.000.000 ՀՀ դրամի չափով:
1.2 Ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող տարածքներում լուծարված հորատանցքերի վերաբացումը, իսկ առանց ջրօգտագործման թույլտվության նաև ջրօգտագործման նպատակով հորատանցքերի հորատումը կամ առանց ջրօգտագործման թույլտվության կոնսերվացված հորատանցքերի վերաբացումը տարածքի սեփականատեր հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար առաջացնում է տուգանքի նշանակում'
- ֆիզիկական անձի նկատմամբ աշխատավարձի 1.000.000-1.500.000 ՀՀ դրամի չափով,
- իրավաբանական անձի նկատմամբ' 2000.000-3.000.000 ՀՀ դրամի չափով:
- Արտեզյան (ճնշումային) ջրերից ջրօգտագործման դեպքում ջրօգտագործման թույլտվության պահանջները կամ պայմանները չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում'
- ֆիզիկական անձի նկատմամբ 5000-800.000 ՀՀ դրամի չափով,
- իրավաբանական անձի նկատմամբ' 1000.000-1.500.000 ՀՀ դրամի չափով: