Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ ԲԸՏՄ
Նորություններ

Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել Քննչական կոմիտե

նոյեմբեր 02, 2026
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների ձեռնարկած վերահսկողական միջոցառումների արդյունքում Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերում արձանագրվել են ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր։
Գեղարքունիքի մարզում.
Վարսեր գյուղի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի իրականացվել է 131203խմ հրաբխային ավազների լեռնային զանգվածի տեղահանում։
Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 115.630.632դր.։
Նորատուս գյուղի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի տեղահանվել է 20972խմ բազալտի լեռնային զանգված։
Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 18.902.930դր.։
Դրախտիկ գյուղի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի կատարվել է 5581խմ բազալտանման խճի լեռնային զանգվածի տեղահանում։
Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 5.397.328դր.։
Սյունիքի մարզի Գորիս քաղաքի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի իրականացվել է 2908խմ կրաքարանման լեռնային զանգվածի ապօրինի տեղահանում։
Տեղահանման հետևանքով նաև դեգրադացվել է 996քմ և աղբոտվել՝ 246քմ տարածք։
Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 2.201.180դր.։
Արարատի մարզի Մասիս համայնքում կատարվել է 3351խմ ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանում։
Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 3.919.696դր.։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հաշվարկված պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը կազմել է 146.051.766դր.։
Տեսչական մարմինը բոլոր դեպքերով հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։