keyboard_arrow_left
Արդյունավետ հանդիպումներ COP17 համաժողովի վերջին օրվա ընթացքում
հոկտեմբեր 30, 2026
Տեսանյութ
COP17-ի հարթակը կարևոր հնարավորություն է ինչպես տարածաշրջանային գործընկերների, այնպես էլ միջազգային առաջատար կառույցների հետ օրակարգային հարցեր առաջ մղելու համար:
Այսօր կայացավ Միջին Ասիայի երկրների և Վրաստանի գործընկերների հետ տարածաշրջանային ընդարձակ քննարկում՝ որը կազմակերպել էին վայրի բնության առևտրի մոնիթորինգի առաջատար TRAFFIC միջազգային կազմակերպության գործընկերները։
Այնուհետև առանձնազրույց ունեցա TRAFFIC միջազգային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Անաստասիա Տիմոշինայի հետ:
Պայմանավորվածություն ձեռք բերեցինք TRAFFIC-ի փորձագետների աջակցությամբ ԲԸՏՄ տեսուչների համար հատուկ վերապատրաստումներ և փորձի փոխանակում կազմակերպելու վերաբերյալ:
Միջազգային համագործակցությունն ու թվային նոր գործիքների կիրառումը մեր տեսչական մարմնի արդիականացման կարևորագույն երաշխիքներից են: