Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ ԲԸՏՄ

ԲԸՏՄ ղեկավարն ընդունել է NABU հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներին

սեպտեմբեր 19, 2025

Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը հանդիպել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նարեկ Գրիգորյանի ղեկավարած պատվիրակության հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բնապահպանական ոլորտում փոխգործակցության հարցեր, մասնավորապես՝ կենսաբազմազանության պահպանության, թռչունների պաշտպանության և էկոկրթության ուղղություններով։

Կողմերը կարևորել են համագործակցության ընդլայնումը համատեղ նախաձեռնությունների մշակման ուղղությամբ, որոնք կխթանեն միջազգային լավագույն փորձի ներդրմանը և վերահսկողական մեխանիզմների կատարելագործմանը։

ԲԸՏՄ–NABU համագործակցությունը կշարունակվի նաև առաջիկա տարիներին՝ ընդգրկելով ոչ միայն բնապահպանական ոլորտային ծրագրեր, այլև իրազեկման ու կրթական համատեղ նախաձեռնություններ, որոնք կնպաստեն շրջակա միջավայրի պահպանության հանրային գիտակցության բարձրացմանը։