Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ ԲԸՏՄ

ԲԸՏՄ-ն Հայանիստում ապօրինի ջրառ է կասեցրել

մարտ 11, 2025

Ջրային ռեսուրսների պահպանմանն ուղղված միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործող «Մ. ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ում արձանագրել են խախտումներ։

Ճանապարհաշինություն իրականացնող Ընկերությունը  տարածքի փոշենստեցման և լվացման նպատակով՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորից կատարել է ապօրինի ջրառ։

Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։

Տնտեսավարողը ենթարկվել է վարչական պատասխանատվության։