Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ ԲԸՏՄ

ԲԸՏՄ-ն մի շարք խախտումներ է արձանագրել հանքաքար վերամշակող Ընկերությունում

նոյեմբեր 21, 2024

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Արարատի մ., Դարակերտ բնակավայրում գործող «ԱՍՍԱԹ-Մ» ՍՊԸ-ում արձանագրել է մի շարք խախտումներ։

Մասնավորապես, հանքաքարի վերամշակման ընթացքում Ընկերությունը տարածքում առկա խորքային հորից` առանց ջրօգտագործման թույլտվության կատարել է ապօրինի ջրառ։

Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։

Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական տուգանքների ընդհանուր՝ 2․800․000դր։

Ներկայացվել է 3.500․000դր չափով շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։