Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ ԲԸՏՄ

ԲԸՏՄ տեսուչները մասնակցել են զենք կրելու վերապատրաստումների

օգոստոս 21, 2024

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի շարունակական համագործակցության շրջանակներում այս անգամ ԲԸՏՄ տեսուչների համար կազմակերպվել է ծառայողական զենքի օգտագործման հատուկ պատրաստվածության եռօրյա ուսումնառություն:

Տեսական և գործնական կարողությունների զարգացման վերապատրաստումների ընթացքում տեսուչները մասնագիտացել են հատուկ միջոցների, անվտանգության կանոնների, զենք կրելու ու գործադրելու ուղղություններով, հրաձգարանում անցկացրել կրակային պատրաստության վարժանքներ։

Կադրային բարձր պատրաստվածությունը միտված է կառույցի գործունեության առավել արդյունավետ կազմակերպմանը: