Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ ԲԸՏՄ

Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը 1 մլն 590 հզր դրամ է

հոկտեմբեր 04, 2024

Դավթաշեն վարչական շրջանում բարդի տեսակի 45 ծառի ապօրինի հատման դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում արձանագրվել է 45 հատ 8-17սմ կոճղի տրամագիծ ունեցող «Արագաաճ բարդի» տեսակի հատված ծառ։

Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.590.000 ՀՀ դրամ։

Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։