Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ ԲԸՏՄ

«Իջևանի անտառտնտեսությունում» ապօրինի ծառահատումների հետևանքով 43 միլիոն դրամի վնաս

օգոստոս 26, 2025

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ստացված տվյալների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգումներ են իրականացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի, «Իջևանի անտառպետության» 5-րդ և 6-րդ, «Խաչարձանի անտառպետության» 5-րդ և 6-րդ պահաբաժիններում։

Ստուգումներն ընդգրկել են 2024թ. օգոստոսից 2025թ. հուլիսը ներառող ժամանակահատվածը, որոնց արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է տարբեր տեսակի ու տրամագծերի ապօրինի հատված 693 ծառ։

Բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 43.084.000 դր.։

Ստուգման արդյունքները փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։