Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ ԲԸՏՄ

Խանջյան գյուղում հայտնաբերված լորի ձայն վերարտադրող արգելված որսագործիքը ոչնչացվել է․ ԲԸՏՄ

սեպտեմբեր 23, 2025

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հանրապետության տարբեր մարզերում շարունակում են ապօրինի որսի դեմ ուղղված կանխարգելիչ միջոցառումները։

Արմավիրի մարզի Խանջյան գյուղի հարակից դաշտամիջյան տարածքում հայտնաբերվել է «Լոր» տեսակի թռչնի ձայն վերարտադրող մարտկոցին միացված ձայնարձակիչ էլեկտրական սարք։

Արգելված որսագործիքն առգրավվել ու սահմանված կարգի համաձայն ոչնչացվել է։

Իրավախախտին հայտնաբերելու համար ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։