keyboard_arrow_left
Կասեցում Սևանի «Հայկական ճամբար» հանգստի գոտում
սեպտեմբեր 04, 2024
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Գեղարքունիքի մարզի «ՅՈՒՐԱՅ-ԼԵՎԼ» ՍՊԸ-ում արձանագրել են ապօրինի ջրառ։
Պարզվել է, որ Ընկերությունը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից վարձակալած գ. Արտանիշի ափամերձ հատվածի «Հայկական ճամբար» հանգստի գոտում շահագործելով ապօրինի խորքային հոր իրականացրել է առանց թույլտվության ջրօգտագործում։
ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։
Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության։