Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ ԲԸՏՄ

Կրթության կարևորությունը վերահսկողության առանցքում

ապրիլ 22, 2025
Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն այցելել է Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոց՝ հանդիպելու դպրոցականների հետ և քննարկելու էկոկրթության կարևորությունը:
Հանդիպումն անցել է ակտիվ քննարկումների ձևաչափով․ աշակերտներին հետաքրքրել են՝ հատկապես  թափոնների վերամշակման,  օդի ու  ջրի պահպանության,  վերականգնվող բնական ռեսուրսների,  շրջակա միջավայրի վրա մարդկային և տնտեսական գործոնների ազդեցության հարցեր։
Տեսչական մարմնի ղեկավարն ընդգծել է, որ Էկոկրթությունը պարզապես գիտելիք չէ, այն աշխարհայացք է՝ հիմնված պատասխանատվության, գիտակցության և բնության հանդեպ հոգատարության վրա,  նաև շեշտել, որ մեր երկրի բնապահպանական ապագան հենց այստեղ ներկա երեխաների ձեռքերում է։
Այս նախաձեռնությունը ԲԸՏՄ էկոկրթական ծրագրի մաս է,  որի նպատակն է երիտասարդ սերնդի բնապահպանական մտածողության ձևավորման և պատասխանատու վարքագծի դաստիարակման առաջնահերթությունը։
Շրջակա միջավայրի պահպանության ճանապարհը սկսվում է պարզ քայլերից, որը ձևավորվում է կրթվելով։