Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ ԲԸՏՄ

Հաշվետվություն

ապրիլ 29, 2025

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2025 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքների վերաբերյալ

ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 796 դեպք:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 288 դեպք։

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 302 հաշվարկ՝ 202.130.123 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 72 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 56 որոշում, նշանակվել  5.850.000  ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 17 վարչական վարույթ:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտԱրձանագրվել է 91 դեպք։

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 54 հաշվարկ՝ 7.599.070 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 83 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 70 որոշում, նշանակվել 7.300․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 39 վարչական վարույթ:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 250 դեպք։

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 29 հաշվարկ՝ 2.566.748.148 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 231 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 54 որոշում, նշանակվել 2.880.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 63 վարչական վարույթ:

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 14 դեպք։

Հարուցվել է 13 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 5 որոշում, նշանակվել 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 2 վարչական վարույթ:

Պետական փորձաքննություններ

Արձանագրվել է 5 դեպք։

Հարուցվել է 5 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 3 որոշում, նշանակվել 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 3 վարչական վարույթ:

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում

Արձանագրվել է 40 դեպք։ Հարուցվել է 40 վարչական վարույթ։

Կայացվել է տույժ նշանակելու մասին 20 որոշում, նշանակվել 1.630.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հանձնարարականի չկատարում

Արձանագրվել է 1 դեպք։

Հարուցվել է 1 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 1 որոշում, նշանակվել 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Չափագրում

Իրականացվել է թվով 6 չափագրման աշխատանք։

Դիտարկում

Իրականացվել է թվով 8 դիտարկում։

Ստուգում

ԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 93 հանձնարարագիր։

Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 20 հաշվարկ՝ 204.502.856 ՀՀ դրամի չափով։

Կայացվել է տույժ նշանակելու մասին 80 որոշում, նշանակվել 14.380.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Գործունեության կասեցում

7 տնտեսավարող սուբյեկտի գործունեության կասեցում՝

  • առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության – 6,
  • առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվություններ-1։

Տրվել է պարտադիր կատարման 17 հանձնարարական՝

  • ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն – 1,
  • ընդերքօգտագործում և ընդերքի պահպանություն-7,
  • պետական փորձաքնություններ-1,
  • վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ-8։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 89 գործ (բռնագանձման ենթակա գումարի չափը՝ 33.312.569 ՀՀ դրամ)։ ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 68.692.924 ՀՀ դրամ: