Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ ԲԸՏՄ

Հաշվետվություն ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2024 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ

դեկտեմբեր 12, 2024

ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է  216 դեպք:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

 Արձանագրվել է 106 դեպք։

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 136 հաշվարկ՝ 68.345.079 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 37 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 18 որոշում, նշանակվել'  1.900.000  ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 6 վարչական վարույթ:

 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

 Արձանագրվել է 10 դեպք։

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 3 հաշվարկ՝ 17.100 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 8 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 4 որոշում, նշանակվել' 220․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 7 վարչական վարույթ:

 

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 53 դեպք։

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 42 հաշվարկ՝ 13.784.941 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 50 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 23 որոշում, նշանակվել' 1.480.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 28 վարչական վարույթ:

 

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 4 դեպք։

Հարուցվել է 2 վարչական վարույթ։

Կայացվել է տույժ նշանակելու մասին 1 որոշում, նշանակվել' 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում

 

Արձանագրվել է 10 դեպք։

Հարուցվել է 10 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 19 որոշում, նշանակվել' 1.450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 2 վարչական վարույթ։

 

Պետական փորձաքննություններ

Արձանագրվել է 3 դեպք։

Հարուցվել է 2 վարչական վարույթ։ Կարճվել է 2 վարչական վարույթ։

 

Չափագրում

Իրականացվել է թվով 3 չափագրման աշխատանք' լեռնային զանգվածի ապօրինի արդյունահանման և տեղափոխման դեպքերով։

 

Ստուգում

 ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 27 հանձնարարագիր։

Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 10 հաշվարկ՝ 17.972.869 ՀՀ դրամի չափով։

Կայացվել է տույժ նշանակելու մասին 39 որոշում, նշանակվել 15.590.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Գործունեության կասեցում

 

3 տնտեսավարող սուբյեկտի գործունեության կասեցում՝

  • առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության -1,
  • առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության-1,
  • առանց լիցենզիայի առաջին, երկրորդ կամ երրորդ դասի վտանգավոր թափոնների օգտագործման-1։

 

Տրվել է պարտադիր կատարման 6 հանձնարարական՝

  • վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ -3,
  • մթնոլորտային օդի պահպանություն-1,
  • ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն-1,
  • ընդերքօգտագործում և ընդերքի պահպանություն-1։

 

 

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 35 գործ (բռնագանձման ենթակա գումարի չափը՝ 26.707.972 ՀՀ դրամ)։

ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 16.596.825 ՀՀ դրամ: