Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ ԲԸՏՄ

Հաշվետվություն

հոկտեմբեր 15, 2024

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2024 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ

 

ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 210 դեպք:

 

 Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 47 դեպք։

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 67 հաշվարկ՝ 122.586.760 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 12 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 13 որոշում, նշանակվել'  1.400.000  ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 7 վարչական վարույթ:

 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 23 դեպք։

 Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 10 հաշվարկ՝ 2.843.550 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 20 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 12 որոշում, նշանակվել' 1․800․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 8 վարչական վարույթ:

 

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 94 դեպք։

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 19 հաշվարկ՝ 23.737.425 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 82 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 23 որոշում, նշանակվել' 1.600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 40 վարչական վարույթ:

 

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 6 դեպք։

Հարուցվել է 4 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 1 որոշում, նշանակվել' 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

 

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում

Արձանագրվել է 1 դեպք։

Հարուցվել է 1 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 12 որոշում, նշանակվել' 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Դիտարկում

Իրականացվել է թվով 1 դիտարկում։

Չափագրում

Իրականացվել է թվով 5 չափագրման աշխատանք՝ բազալտի արդյունահաման և ավազի տեղափոխման դեպքերով։

 

 

Ստուգում

ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 33 հանձնարարագիր։

Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 15 հաշվարկ՝ 46.909.862 ՀՀ դրամի չափով։

Կայացվել է տույժ նշանակելու մասին 51 որոշում, նշանակվել' 10.220.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Գործունեության կասեցում

 

     4 տնտեսավարող սուբյեկտի գործունեության կասեցում՝

  • առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության – 2,
  • առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության - 2,

 

Տրվել է պարտադիր կատարման 5 հանձնարարական՝

  • վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ -5
  • մթնոլորտային օդի պահպանություն-2։

 

 

 ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 36 գործ (բռնագանձման ենթակա գումարի չափը՝ 3.395.800 ՀՀ դրամ)։

 ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 18.453.377 ՀՀ դրամ: