Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ ԲԸՏՄ

Հաշվետվություն

օգոստոս 19, 2024

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի  2024 թվականի հուլիս  ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ

 

ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 231 դեպք:

 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 71 դեպք։

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 79 հաշվարկ՝ 116.904.556 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 17 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 24 որոշում, նշանակվել  3.100.000  ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 1 վարչական վարույթ:

 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 8 դեպք։

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 5 հաշվարկ՝ 658.380 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 6 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 1 որոշում, նշանակվել 50․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 8 վարչական վարույթ:

 

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

 Արձանագրվել է 78 դեպք։

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 11 հաշվարկ՝ 12.184.597 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 76 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 39 որոշում, նշանակվել 5.230.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 22 վարչական վարույթ:

 

Ընդերքի պահպանության ոլորտ

 Արձանագրվել է 10 դեպք։

 Հարուցվել է 9 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 2 որոշում, նշանակվել 230.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Պետական փորձաքննություններ

Արձանագրվել է 2 դեպք։

Հարուցվել է 2 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 4 որոշում, նշանակվել 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում

 

Արձանագրվել է 23 դեպք։

Հարուցվել է 23 վարչական վարույթ։

 

Չափագրում

Իրականացվել է թվով 15 չափագրման աշխատանք՝ ավազանման լեռնային զանգվածի, ավազակոպճագլաքարային խառնուրդի, կավային գրունտի  տեղափոխման  դեպքերով։

 

 

Ստուգում

ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 24 հանձնարարագիր։

Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 14 հաշվարկ՝ 103.794.480 ՀՀ դրամի չափով։

Կայացվել է տույժ նշանակելու մասին 42 որոշում, նշանակվել 6.620.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Գործունեության կասեցում

 

     1 տնտեսավարող սուբյեկտի գործունեության կասեցում՝

  • առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության - 1։

 

Տրվել է պարտադիր կատարման 10 հանձնարարական՝

  • վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ -6
  • մթնոլորտային օդի պահպանություն-1,
  • հողերի օգտագործման և պահպանության -2,
  • ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն - 1։

 

 

 ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 29 գործ (բռնագանձման ենթակա գումարի չափը՝ 4.528.490 ՀՀ դրամ)։

 ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 18.257.136 ՀՀ դրամ: