Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ ԲԸՏՄ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին կից խորհրդակցական աշխատանքային խումբ է ձևավորվում

փետրվար 26, 2026

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի 2025 թվականի փետրվարի 25-ի թիվ 28-Ա հրամանի համաձայն ձևավորվում է Տեսչական մարմնի ղեկավարին կից խորհրդակցական աշխատանքային խումբ։

Խմբի նպատակն է բարձրացնել բնապահպանական և ընդերքօգտագործման պետական վերահսկողության արդյունավետությունը, նպաստել ոլորտային խնդիրների վերհանմանը և լուծումների մշակմանը, ինչպես նաև ապահովել պետություն–մասնավոր հատված համագործակցությունն ու հանրային մասնակցությունը։

Խորհրդակցական աշխատանքային խումբը'

  • քննարկում է բնապահպանական վերահսկողության ոլորտին առնչվող հիմնախնդիրներ,
  • հանդես է գալիս մասնագիտական եզրակացություններով և առաջարկություններով,
  • նպաստում է վերահսկողության համակարգի կատարելագործմանը,
  • ձևավորում է մասնագիտական երկխոսության հարթակ։

Խումբը հանդիսանում է խորհրդատվական մարմին և գործում է կամավորության հիմունքներով։ Խմբի կազմը ձևավորվում է առավելագույնը 20 անդամով և գործում է մինչև մեկ տարի ժամկետով։


Ովքեր կարող են դիմել

Խմբի կազմում կարող են ընդգրկվել'

  • շրջակա միջավայրի պահպանության, ընդերքօգտագործման, թափոնների կառավարման և բնապահպանական իրավունքի ոլորտներում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ,
  • գիտական հաստատությունների ներկայացուցիչներ և փորձագետներ,
  • ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչներ,
  • մասնագիտական միավորումների ներկայացուցիչներ,
  • բնապահպանական ոլորտում բարձր հեղինակություն վայելող մասնագետներ։

Դիմելու կարգը

Խմբին անդամակցելու նամակ-հայտերը կարող եք ներկայացնել
📧 info@ecoinspect.gov.am
նամակի թեմայում նշելով՝ «Խորհրդակցական աշխատանքային խումբ»։

Հայտում անհրաժեշտ է ներառել'

  • Անուն, ազգանուն
  • Կազմակերպության անուն (առկայության դեպքում)
  • Վերջին երեք տարվա գործունեության համառոտ նկարագիր
  • Եթե կազմակերպություն է՝ ղեկավար կազմի տվյալները
  • Համագործակցող կառույցների ցանկ
  • Բնապահպանական վերահսկողության ոլորտում առաջնահերթ խնդիրների և առաջարկվող լուծումների հակիրճ նկարագրություն
  • Հեռախոսահամար
  • Էլեկտրոնային հասցե

📅 Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2026 թվականի մարտի 12-ը։