Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ ԲԸՏՄ

Մարտի 21-ը՝ Անտառների միջազգային օր

մարտ 21, 2026

Բնությունը սահմաններ չունի, պարտավորությունները՝ նույնպես

Այսօր աշխարհը նշում է Անտառների միջազգային օրը: Անտառները մեր մոլորակի «թոքերն» են, որոնք ապահովում են կենսաբազմազանության պահպանումը, կարգավորում են կլիման և պաշտպանում հողային ռեսուրսները:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն անտառային գոտիների վերահսկման ոլորտում որդեգրել է նորարարությունների ուղին՝ շարունակաբար ներդրվող նորագույն գործիքակազմը նպաստում է քողարկված իրավախախտումների բացահայտմանը, ապօրինի ծառահատումների կանխարգելմանն ու անտառվերականգնման գործընթացի ապահովմանը։

Հիշե՛նք, որ անտառների պահպանությունը ոչ միայն պետական գործառույթ է, այլև յուրաքանչյուրիս պարտքը բնության և ապագա սերունդների հանդեպ: