Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ ԲԸՏՄ
Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. ԿԵՂԾ ՕԳՏԱՀԱՇԻՎՆԵՐ

հոկտեմբեր 27, 2026

Հարգելի՛ տնտեսավարողներ և քաղաքացիներ,

 

Տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի անունից «Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ։

 

Նշված օգտահաշիվների միջոցով տարբեր անձանց և տնտեսավարող սուբյեկտների կարող են ուղարկվել հաղորդագրություններ՝ հանձնարարականներ տալու, տեղեկություններ պահանջելու, մասնագիտական կամ ներքին տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև տեղեկատվության փոխանցում պահանջելու նպատակով։

 

 Պաշտոնապես հայտարարում ենք, որ նշված օգտահաշիվները կեղծ են և չեն հանդիսանում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնական հաղորդակցման միջոցները։

 

Հորդորում ենք՝

 

Չկատարել նշված օգտահաշիվների միջոցով ուղարկվող հանձնարարականները և ցուցումները։

 

Չտրամադրել և չփոխանցել որևէ տեսակի ծառայողական, մասնագիտական, ներքին կամ այլ տեղեկատվություն։

 

Չուղարկել փաստաթղթեր, տվյալներ կամ այլ նյութեր և չկատարել կասկածելի հաղորդագրություններում ներկայացված պահանջները։

 

Չհիմնվել նման հաղորդագրությունների վրա՝ որպես պաշտոնական հանձնարարականների կամ պահանջների։

 

Կասկածելի հաղորդագրություններ ստանալու դեպքում պահպանել դրանք և տեղեկացնել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։

 

Տեղեկացնում ենք, որ ԲԸՏՄ-ի պաշտոնական հանձնարարականները, տեղեկատվության պահանջները և ծառայողական հաղորդակցությունն իրականացվում են բացառապես օրենքով սահմանված կարգով և պաշտոնական հաղորդակցման միջոցներով։

 

 Կասկածելի դեպքերի վերաբերյալ տեղեկություններ հայտնելու համար խնդրում ենք կապ հաստատել ԲԸՏՄ թեժ գծի՝ 119 հեռախոսահամարով կամ գրել պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ info@ecoinspect.gov.am։

 

 Խնդրում ենք լինել զգոն, չտրվել հնարավոր մոլորեցնող գործողություններին և տարածել այս նախազգուշացումը՝ կանխելու համար կեղծ օգտահաշիվների միջոցով հնարավոր չարաշահումները։