Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ ԲԸՏՄ
Նորություններ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

հոկտեմբեր 26, 2026
 
«Հետք» լրատվական կայքում Ջրվեժի աղբավայրի վերաբերյալ հրապարակման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պետական գերատեսչություններից ստացված գրությունների ու քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա՝ սույն թվականի հոկտեմբերի 12-ին ստուգում է նախաձեռնել «Անկոլո» ՍՊԸ-ի կողմից շահագործվող Ջրվեժի աղբավայրում։
Ստուգումը ներկայումս ընթացքի մեջ է։
Ստուգման ավարտից հետո՝ արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։