Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ ԲԸՏՄ

Սևանի «Մարիա Ռեզորթ» հյուրանոցի ջրօգտագործման կասեցումները վերացվել են

հուլիս 24, 2025

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում գտնվող «Մարիա Ռեզորթ» հյուրանոցային համալիրում նախկինում կատարած ստուգմամբ պարզել էին, որ տարածքի 2 խորքային հորից իրականացվում է ապօրինի ջրառ։

Խորքային հորերից ոռոգման նպատակով իրականացվող ապօրինի ջրօգտագործումը 2024թ. հոկտեմբերին կասեցվել էր։

Հյուրանոցային համալիրի սեփականատերը լիազոր մարմնից ձեռք է բերել համապատասխան թույլտվություններ, որի հիմքով կասեցումները վերացվել են։