keyboard_arrow_left
Վերացվել է Սևանի «Հայկական ճամբար» հանգստի գոտու ջրօգտագործման կասեցումը. ԲԸՏՄ
մայիս 16, 2025
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից Գեղարքունիքի մարզի «ՅՈՒՐԱՅ-ԼԵՎԼ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում նախկինում կասեցվել էր «Հայկական ճամբար» հանգստի գոտում առանց համապատասխան թույլտվության խորքային հորից կատարվող ապօրինի ջրօգտագործումը։
Ընկերությունը սահմանված ժամկետում լիազոր մարմնից ձեռք է բերել ջրօգտագործման թույլտվություն, որի արդյունքում կասեցումը վերացվել է։