keyboard_arrow_left
ՆորություններՏեսանյութեր
COP17 համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ արդյունավետ հանդիպում
հոկտեմբեր 27, 2026
Տեսանյութ
COP17 համաժողովի շրջանակներում Հովհաննես Մարտիրոսյանն արդյունավետ հանդիպում ունեցավ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի (Maxime Longangué), Բեռնի կոնվենցիայի քարտուղար Ալեսանդրա Սիինոյի (Alessandra Siino) և Բեռնի կոնվենցիայի Մշտական կոմիտեի նախագահ Կառլ վոն Ամիրգուլաշվիլիի (Karl von Amirgulashvili) հետ։
Հայաստանում ընթացող կենսաբազմազանության այս կարևորագույն գլոբալ հարթակում քննարկվեցին բնապահպանական օրենսդրության կիրարկման և տեսչական վերահսկողության ուժեղացման հեռանկարները։
Հայաստանը, հյուրընկալելով CBD COP17 համաժողովը, ստանձնել է բարձր պատասխանատվություն բնության պահպանության գլոբալ օրակարգի ձևավորման գործում, և միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությունը կարևոր խթան է այս ճանապարհին։