Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ ԲԸՏՄ

ԲԸՏՄ ղեկավարը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ

մարտ 16, 2026

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը դասախոսությամբ հանդես է եկել Երևանի պետական համալսարանի էկոլոգիական իրավունքի կենտրոնում։

ԲԸՏՄ ղեկավարը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին ներկայացրել է տեսչական վերահսկողության առանձնահատկությունները, իրավախախտումների կանխարգելման մեխանիզմները, Էկոլոգիական իրավունքի ամրապնդման անհրաժեշտությունն ու նորմատիվ իրավական դաշտի կատարելագործման կարևորությունը։

Դասախոսության ընթացքում Մարտիրոսյանն ուսանողների հետ քննարկել է իրավախախտումների արձանագրման ընթացակարգերի, վարչական վարույթների ու դատական պրակտիկայի վերաբերյալ հարցեր։

Հանդիպման ավարտին Իրավագիտության ֆակուլտետի դոցենտ Օլիմպիա Գեղամյանը շնորհակալություն է հայտնել Հովհաննես Մարտիրոսյանին Տեսչական մարմնի հետ 5-ամյա համագործակցության համար, որը նպաստում է երիտասարդ կադրերի գործնական գիտելիքների կիրառմանն ու մասնագիտական կողմնորոշմանը։