Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ ԲԸՏՄ

Կրթությունը՝ որպես շրջակա միջավայրի պահպանության ամենաարդյունավետ միջոց.

հոկտեմբեր 30, 2025

Կիրանցի դպրոցին փոխանցվել է ՀՀ Կարմիր գիրք. 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանցի դպրոց, հանդիպել ուսուցչական կազմի ու միջին դասարանների աշակերտների հետ։

Հանդիպման ընթացքում Մարտիրոսյանը ներկայացրել է շրջակա միջավայրի պահպանության կարևորությունը, անդրադարձել Հայաստանի Հանրապետության հարուստ  կենսաբազմազանությանը և դրա պահպանման անհրաժեշտությանը։

Դպրոցականները մեծ հետաքրքրությամբ մասնակցել են ինտերակտիվ քննարկմանը, արտահայտել իրենց տեսակետներն ու բարձրաձայնել համայնքի համար արդիական բնապահպանական խնդիրները։

Նախաձեռնության հիմնական նպատակն է երիտասարդ սերնդի շրջանում ձևավորել շրջակա միջավայրի նկատմամբ գիտակցված ու պատասխանատու վերաբերմունք։

Տեսանյութը՝ հղումով։