Նորություններ
2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար
նոյեմբեր 24, 2026
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Արարատի մարզում հայտնաբերել են խորքային հորի հորատման դեպք։
Մասիս-Ռանչպար խճուղու ձախակողմյան հատվածում «Գար-Շին» ՍՊԸ-ն ավազի լվացման նպատակով առանց ջրօգտագործման թույլտվության իրականացրել է խորքային հորի հորատման աշխատանքներ։
Տեսչական մարմնի կողմից կանխվել է խորքային հորի շահագործումը։
Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական տույժի՝ 2.000.000 դրամի չափով։