keyboard_arrow_left
Ապամոնտաժվել է բնության հուշարձան հանդիսացող տարածքում ապօրինի տեղադրված խողովակաշարը․ ԲԸՏՄ
սեպտեմբեր 01, 2025
Հաղորդվել էր համացանցում քաղաքացիների կողմից տարածված Գեղամա լեռնավահանի Աժդահակ լեռան Կարմիր Կատար խառնարանային լճից կատարվող ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ տեսանյութի դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում վարչական վարույթ հարուցելու մասին։
Պարզվել է, որ քաղաքացի Թ.Խ.-ն իր կողմից անօրինական տեղադրված խողովակաշարի միջոցով խառնարանային լճից իրականացրել է ապօրինի ջրառ։
Բնության հուշարձան հանդիսացող Կարմիր Կատար խառնարանային լճի տարածքում ապօրինի տեղադրված խողովակաշարն ապամոնտաժվել և առգրավվել է։
Իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մշտապես կարևորում է հանրության հետ ակտիվ համագործակցությունը բնապահպանական իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման գործում։