Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ ԲԸՏՄ

Ապօրինի ջրօգտագործման դեպքեր Արարատի և Արմավիրի մարզերում

հուլիս 21, 2025

Ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են խախտումներ։

Արարատի մարզում պանելների արտադրությամբ և քարի վերամշակմամբ զբաղվող «Իզիպանել» ՍՊԸ-ն տարածքում առկա գրունտային ստորերկրյա ջրերից կատարել է ապօրինի ջրառ՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն:

Արմավիրի մարզում «ՏՆԿԱՐԱՆ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տարածքի խորքային հորից արտադրական և ոռոգման նպատակով իրականացվել է ապօրինի ջրառ՝ նույնպես առանց համապատասխան թույլտվության։

ԲԸՏՄ Արարատի և Արմավիրի տարածքային բաժինների պետերի որոշումներով ապօրինի ջրօգտագործումները կասեցվել են։ Կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։