keyboard_arrow_left
Ապօրինի ջրօգտագործման կասեցում Սևանի թերակղզում
հոկտեմբեր 03, 2024
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Սևան» ազգային պարկի թերակղզու հատվածում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպք։
«Արարատ» հանգստի գոտու տարածքում առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության ապօրինի խորքային հորից կատարվել է ապօրինի ջրառ։
Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։