Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ ԲԸՏՄ

Ավազի լվացման նպատակով կատարվող ապօրինի ջրառը կասեցվել է

օգոստոս 07, 2024

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզում ավազակոպճային խառնուրդի արդյունահանմամբ զբաղվող ՕՍՏ-ՇԻՆ ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում արձանագրել են խախտումներ։

Պարզվել է, որ Ընկերությունն ավազակոպճային խառնուրդի լվացման նպատակով առանց ջրօգտագործման թույտվության ջրառ է իրականացրել Փամբակ գետից:

Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է Փամբակ գետից խողովակաշարի միջոցով կատարվող ապօրինի ջրառը:

Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք: