Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ ԲԸՏՄ

ԲԸՏՄ - ԵՊՀ հերթական կրթական ծրագիրը

ապրիլ 04, 2025

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ու Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանն ամփոփել են  ԲԸՏՄ աշխատակիցների համար նախատեսված GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգի ուսուցման ծրագիրը։

Համակարգի հիմնական առավելությունն է՝

  • տարբեր աղբյուրներից հավաքագրված տարածական տվյալների մեկտեղում,
  • տարբեր տվիչներից՝ օդային, տիեզերական պատկերների համադրում,
  • քարտեզագրություն և քարտեզների պատրաստում,
  • աշխարհագրական օբյեկտների միջև փոխհարաբերությունների վերլուծություն,
  • բնական ռեսուրսների վիզուալացում ու կառավարում:

Այն թույլ է տալիս տվյալները համադրել՝ հաշվի առնելով դրանց աշխարհագրական դիրքը՝ կոորդինատները, հասցեները, երթուղիները, լանդշաֆտի առանձնահատկությունները։

Մասնագիտական զարգացման խթան հանդիսացող համատեղ կրթական նախաձեռնությունները շարունակական են։