keyboard_arrow_left
ԲԸՏՄ-ն Հայանիստում ապօրինի ջրառ է կասեցրել
մարտ 11, 2025
Ջրային ռեսուրսների պահպանմանն ուղղված միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործող «Մ. ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ում արձանագրել են խախտումներ։
Ճանապարհաշինություն իրականացնող Ընկերությունը տարածքի փոշենստեցման և լվացման նպատակով՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորից կատարել է ապօրինի ջրառ։
Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։
Տնտեսավարողը ենթարկվել է վարչական պատասխանատվության։