Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ ԲԸՏՄ

ԲԸՏՄ և ԵՊՀ փոխհամագործակցությունը շարունակական է

փետրվար 05, 2025

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մշտապես կարևորել է  գործունեության ընթացքում կրթվելու ու կրթելու բաղադրիչը։

Տեսչական մարմնի և Երևանի պետական համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում Կենսաբանության, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետների ուսանողներին, այս տարի ևս, հնարավորություն է ընձեռնվել մասնագիտական պրակտիկան անցկացնել Տեսչական մարմնում։

Պրակտիկայի ընթացքում ուսանողները կծանոթանան բնապահպանական վերահսկողության, ընդերքի պահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման սկզբունքներին, կիրականացնեն լաբորատոր փորձարկումներ, կներգրավվեն ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող տարաբնույթ չափագրման աշխատանքներում։

Մասնագիտական կրթությունը ոչ միայն տեսական գիտելիքների յուրացում է, այլև գործնական հմտությունների զարգացում, ինչը կարևոր է ապագա մասնագետների կայացման համար։