Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ ԲԸՏՄ

Գյումրիում մետաղաձուլարանը ստացել է ՍԹԱ թույլտվություն․ ԲԸՏՄ-ն կասեցումը վերացրել է

հունիս 12, 2025

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Գյումրիում ստուգում էին կատարել մետաղամշակում իրականացնող «Մագնոն Ա» ՍՊԸ-ում, որի արդյունքում նախկինում կասեցվել էր արտադրամասի հաստոցների, զոդման, եռակցման սարքերի առանց թույլտվության շահագործումը։

Ընկերությունը սահմանված ժամկետում լիազոր մարմնից ձեռք է բերել առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվություն, որի արդյունքում կասեցումը վերացվել է։