Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ ԲԸՏՄ

Եվս մեկ քայլ Սևանա լճի էկոհամակարգի բարելավմանը. Նորատուսի մանկապարտեզն ունեցավ կեղտաջրերի մաքրման նոր կայան

հուլիս 23, 2025

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վ․ Գալոյանը մասնակցել է Գեղարքունիքի մ., Նորատուս  համայնքի N2 մանկապարտեզի տարածքում կեղտաջրերի մաքրման նոր ապակենտրոնացված կայանի գործարկման արարողությանը։

Մաքրման այս համակարգը միտված է արդյունավետ կառավարել կեղտաջրերը՝ ապահովելով դրանց մաքրումը և մաքրված ջրի վերօգտագործումը ոռոգման նպատակով։

Կայանը կնպաստի Սևանա լճի էկոհամակարգի բարելավմանը, որը կարևոր քայլ է Հայաստանի խոշորագույն քաղցրահամ ջրային պաշարի պաշտպանության գործում։

Նախաձեռնությունն իրականություն է դարձել «EU4Sevan» ծրագրի շրջանակում՝ Եվրամիության և Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) միջոցով։

https://www.facebook.com/share/r/1Fa7ecXVUC/