keyboard_arrow_left
Ծովագյուղում կասեցվել է «Սեմոյի մոտ» ռեստորանի ապօրինի ջրօգագործումը. ԲԸՏՄ
հունիս 27, 2025
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրում գործունեություն իրականացնող «ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՔՈԼԵԹ» ՍՊԸ-ում։
Պարզվել է, որ Սևանա լճի ափամերձ հատվածում գործող, Ընկերությանը պատկանող «Սեմոյի մոտ» ռեստորանը, տարածքում առկա խորքային հորից, խմելու և կենցաղային նպատակով իրականացնում է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։
ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է, հորը՝ կապարակնքվել։
«ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՔՈԼԵԹ» ՍՊԸ-ի տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 2 մլն ՀՀ դրամի չափով։