keyboard_arrow_left
Կայացել է հանդիպում կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրենի հետ
հոկտեմբեր 26, 2026
Տեսանյութ
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության #COP17 համաժողովի շրջանակներում, «Մերիդիան» էքսպո կենտրոնի պաշտոնական «Կապույտ գոտում» (Blue Zone), հանդիպում ունեցա Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Դեյվիդ Մորիսոնի հետ։
Քննարկման առանցքում՝
• Հայաստանում կենսաբազմազանության պահպանությունն ու բնության հատուկ պահպանվող տարածքների վերահսկողության ուժեղացումը։
• Տեսչական մարմնի վերահսկողական մեխանիզմների արդիականացումն ու տեխնիկական կարողությունների զարգացումը։
• Բնապահպանական իրավախախտումների կանխարգելման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկումը։
Բարձր եմ գնահատում CNF-ի երկարամյա աջակցությունը Հայաստանի բնապահպանական ոլորտին։ Պարոն Մորիսոնը վերահաստատեց հիմնադրամի պատրաստակամությունը՝ շարունակելու և ընդլայնելու աջակցությունը մեր բնական էկոհամակարգերի պահպանությանն ուղղված նախաձեռնություններին