Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ ԲԸՏՄ

Կասեցվել են «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»-ի «ԱՐՄԱՎԻՐԻ ԳԱԶՄԱՇ» ՍՊԸ-ի տարածքում շահագործվող խորքային հորերը. ԲԸՏՄ

ապրիլ 03, 2025

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի «ԱՐՄԱՎԻՐԻ ԳԱԶՄԱՇ» ՍՊԸ-ում կատարած ստուգման ընթացքում արձանագրվել է ապօրինի ջրառի դեպքեր։

Գազի սարքերի ու սարքավորումների արտադրությամբ և սպասարկմամբ զբաղվող Ընկերության տարածքում հայտնաբերվել է 2 խորքային հոր՝ առանց ջրօգտագործման թույլտվության։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով ապօրինի հորերի շահագործումները կասեցվել են։

Կնշանակվեն վարչական տուգանքներ։