Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ ԲԸՏՄ

Կրթությունն առաջնահերթությունների շարքում

մարտ 24, 2025

Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը դասախոսությամբ հանդես է եկել Երևանի պետական համալսարանի Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի կենտրոնում։

Դասախոսությանը մասնակցել են ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի և բակալավրի 3-րդ կուրսի ուսանողները՝ ՀՀ էկոլոգիական իրավունք դասընթացի շրջանակներում:

Հ.Մարտիրոսյանը ներկայացրել է վերահսկողության հիմնական ուղղություններն ու ձևերը, մանրամասն քննարկել ոլորտի ընթացիկ վիճակը, պատասխանել  ուսանողների  հնչեցրած հարցերին:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դոցենտ Օլիմպիա Գեղամյանը շնորհակալություն է հայտնել շուրջ 4 տարվա համագործակցության համար, կարևորելով ոլորտի լիազոր մարմինների հետ անմիջական շփումները, որոնք նպաստում են տեսական գիտելիքներ ստանալուն զուգահեռ՝ գործնականում արդյունավետ կիրառմանը։

ԲԸՏՄ ղեկավարը բարձր է գնահատել համագործակցությունը գիտակրթական հաստատությունների՝ հատկապես որպես ապագա մասնագետների պատրաստման երաշխավորների հետ: