Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ ԲԸՏՄ

Հաշվետվություն

սեպտեմբեր 10, 2024

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ

 

ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 158 դեպք:

 Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 32 դեպք։

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 63 հաշվարկ՝ 60.343.272 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 2 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 10 որոշում, նշանակվել  1.550.000  ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 4 վարչական վարույթ:

 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 9 դեպք։

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 1 հաշվարկ՝  365  ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 9 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 4 որոշում, նշանակվել 320․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 2 վարչական վարույթ:

 

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 66 դեպք։

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 8 հաշվարկ՝ 9.177.902 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 64 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 50 որոշում, նշանակվել 5.750.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 19 վարչական վարույթ:

 

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 7 դեպք։

Հարուցվել է 6 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 2 որոշում, նշանակվել 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Պետական փորձաքննություններ

Արձանագրվել է 1 դեպք։

Հարուցվել է 1 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 2 որոշում, նշանակվել 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 2 վարչական վարույթ:

 

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում

 

Արձանագրվել է 2 դեպք։

Հարուցվել է 2 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 22 որոշում, նշանակվել 1.700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Չափագրում

Իրականացվել է թվով 4 չափագրման աշխատանք՝ ավազակոպճային խառնուրդի արդյունահանման և բազալտե բլոկների տեղափոխման դեպքերով

 

Ստուգում

ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 37 հանձնարարագիր։

Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 31 հաշվարկ՝ 51.967.962 ՀՀ դրամի չափով։

Կայացվել է տույժ նշանակելու մասին 68 որոշում, նշանակվել 11.100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Գործունեության կասեցում

5 տնտեսավարող սուբյեկտի գործունեության կասեցում՝

 

  • առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության -3
  • առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության -2։

 

Տրվել է պարտադիր կատարման 39 հանձնարարական՝

  • վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ -16
  • մթնոլորտային օդի պահպանություն-3,
  • հողերի օգտագործում և պահպանություն -4,
  • ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն -2,
  • ընդերքօգտագործուման և ընդերքի պահպանության -13,
  • պետական փորձաքննություններ-1։

 

 ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 13 գործ (բռնագանձման ենթակա գումարի չափը՝ 1.589.475 ՀՀ դրամ)։ ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 12.358.866 ՀՀ դրամ: