Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ ԲԸՏՄ

Հաշվետվություն ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2024 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ

նոյեմբեր 12, 2024

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2024 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ

 

ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 170  դեպք:

 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 51 դեպք։

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 64 հաշվարկ՝ 66.177.716 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 12 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 19 որոշում, նշանակվել  1.950.000  ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 5 վարչական վարույթ:

 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 11 դեպք։

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 4 հաշվարկ՝ 33.000 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 11 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 7 որոշում, նշանակվել 580․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 3 վարչական վարույթ:

 

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 38 դեպք։

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 10 հաշվարկ՝ 17.040.033 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 33 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 22 որոշում, նշանակվել 1.550.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 28 վարչական վարույթ:

 

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 3 դեպք։ 

Հարուցվել է 2 վարչական վարույթ։

Կարճվել է 1 վարչական վարույթ

 

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում

 

Արձանագրվել է 18 դեպք։  

Հարուցվել է 18 վարչական վարույթ։

 

Պետական փորձաքննություններ

Արձանագրվել է 5 դեպք։

Հարուցվել է 5 վարչական վարույթ։

 

Չափագրում

Իրականացվել է թվով 1 չափագրման աշխատանք։

 

Ստուգում

ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 43 հանձնարարագիր։

Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 17 հաշվարկ՝ 36.615.436 ՀՀ դրամի չափով։

Կայացվել է տույժ նշանակելու մասին 36 որոշում, նշանակվել 6.800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Գործունեության կասեցում

 

4 տնտեսավարող սուբյեկտի գործունեության կասեցում՝

առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության -4։

 

 

Տրվել է պարտադիր կատարման 10 հանձնարարական՝

  • վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ -7,
  • հողերի օգտագործում և պահպանություն-1,
  • ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն-1,
  • վիճակագրական հաշվետվություններ-1։

 

 ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 27 գործ (բռնագանձման ենթակա գումարի չափը՝ 21.255.161 ՀՀ դրամ)։ ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 48.621.900 ՀՀ դրամ: