keyboard_arrow_left
Մարտի 22-ը՝ Ջրի համաշխարհային օրն է
մարտ 22, 2026
1993թ. ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից մարտի 22-ը հռչակվել է ջրային պաշարների համաշխարհային օր։
Ջուրը կենսական նշանակություն ունեցող, անփոխարինելի ռեսուրս է մարդու կյանքի, առողջության և շրջակա միջավայրի հավասարակշռության պահպանման համար։
Ջրային ռեսուրսների կայուն օգտագործումն ու արդյունավետ կառավարումը պետության էկոլոգիական անվտանգության հիմքն է։
Օրվա խորհրդին համահունչ, կոչ ենք անում բոլոր տնտեսավարողներին և քաղաքացիներին ցուցաբերել պատասխանատու վարքագիծ, խնայողաբար օգտագործել ջուրն ու բացառել ջրային էկոհամակարգերի աղտոտումը։