Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ ԲԸՏՄ

Վաղարշապատում բարեկարգումը կազմակերպվել է ապօրինի ջրօգտագործմամբ. ԲԸՏՄ-ն 13 ապօրինի խորքային հոր է կասեցրել

դեկտեմբեր 20, 2024

ԲԸՏՄ-ն 13 ապօրինի խորքային հոր է կասեցրել.

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինություն» բյուջետային հիմնարկում կատարած ստուգման ընթացքում արձանագրվել են ապօրինի ջրառի դեպքեր։

Համայնքի հրապարակների, այգիների, փողոցների, դպրոցների, կանաչ տարածքների ոռոգման և բարեկարգման աշխատանքների կազմակերպման ընթացքում, չունենալով ջրօգտագործման թույլտվություն, շահագործվել է 13 ապօրինի խորքային հոր։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով բոլոր ապօրինի հորերի շահագործումները կասեցվել են։

Հիմնարկի տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 2.000.000 ՀՀ դրամի չափով։