Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ ԲԸՏՄ

Վանաձորում կասեցվել է քարի արտադրամասի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ

օգոստոս 30, 2024

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզում «ԱՐԱՄ ՄԱԴՈՅԱՆ ԱՐԿԱԴԻԻ» ԱՁ-ին պատկանող քարի սղոցման, մշակման արտադրամասում իրականացրած ստուգման արդյունքում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպք։

Տնտեսավարողը չունենալով ջրօգտագործման թույլտվություն Վանաձոր-Շահումյան ավտոճանապարհի հարևանությամբ հոսող առվակից՝ խողովակաշարի միջոցով կատարել է ապօրինի ջրառ։

Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է, խողովակաշարը կապարակնքվել։

Նշանակվել են վարչական տուգանքներ։