Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ ԲԸՏՄ

Վերացվել է «Արթուրս Աղվերան Ռեզորթ»-ի ջրօգտագործման կասեցումը․ ԲԸՏՄ

հունվար 16, 2025

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Դրիմ Ռեսթ» ՍՊԸ-ին պատկանող Կոտայքի մարզում գործող «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հանգստյան գոտում իրականացրած ստուգման արդյունքում նախկինում կասեցրել էին առանց ջրօգտագործման թույլտվության բնական աղբյուրից կատարվող ապօրինի ջրառը։

Ընկերությունը լիազոր մարմնից ձեռք է բերել ջրօգտագործման թույլտվություն՝ շտկելով արձանագրված խախտումները։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ ապօրինի ջրօգտագործման կասեցումը վերացվել է։