Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ ԲԸՏՄ

Տնտեսավարողները շտկել են խախտումները. ԲԸՏՄ-ն կասեցումները դադարեցրել է

օգոստոս 21, 2025

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները նախկինում կասեցրել էին Երևան քաղաքում «Մետտա գրուպ» ՍՊԸ-ի՝ առանց ՍԹԱ թույլտվության բետոնահանգույցի և խճի ջարդիչ կայանի շահագործումը ու Կոտայքի մարզում «ՆԱԻՐԻ ՍՊԱ ՌԵԶՈՐԹՍ»-ի բնական աղբյուրից առանց համապատասխան թույլտվության ջրօգտագործումը։

Տնտեսավարողները լիազոր մարմնից ձեռք են բերել համապատասխան թույլտվություններ:

Կայացվել են կասեցումները դադարեցնելու մասին որոշումներ։